Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 28 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =497.24 AMD
EUR =544.33 AMD
Մարդիկ ուզում են գալ «5-րդ ալիք», բայց իրենց արգելված է. Հարություն Հարությունյան
17.02.20 14:45
Մարդիկ ուզում են գալ «5-րդ ալիք», բայց իրենց արգելված է. Հարություն Հարությունյան

Իշխանության շատ ներկայացուցիչներին արգելված է գալ «5-րդ ալիք», մասնակցել բանավեճերի ու հարցազրույցների, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները՝ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը:  

«Սքրիններ ունենք, ասում են՝ «Գիտեք մենք ձեր մոտ շատ ենք ուզում գալ, բայց մեր գլխին պատմություն կդառնա… քանի որ մարտի 1-ի մասին ֆիլմ եք ցույց տվել, չենք կարող գալ, թող մի քիչ ժամանակ անցնի, հետո կորոշենք»: Այսինքն՝ մարդիկ ուզում են մեզ մոտ գալ, բայց իրենց արգելված է մեզ մոտ գալ, մարդիկ խիստ հրահանգավարված են, որ չգան, բանավեճերի, հարցազրույցների չմասնակցեն: Սա այսօր ազատ խոսքի, մամուլի ազատության մասին բարձրաձայնող իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է», - ասաց նա:

Հարությունյանն ընդգծեց՝ այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից ու իրական խոսքից:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One