Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 28 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =497.24 AMD
EUR =544.33 AMD
Գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող լրագրության տեսակի հետ, որն ամբողջությամբ ատելության խոսք և զրպարտություն է տարածում. Նարեկ Սամսոնյան
17.02.20 14:22
Գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող լրագրության տեսակի հետ, որն ամբողջությամբ ատելության խոսք և զրպարտություն է տարածում. Նարեկ Սամսոնյան

Ինձանից պահանջում են հրապարակված նյութի աղբյուրի բացահայտում, և այդ աղբյուրը չբացահայտելու հետևանքը եղավ իմ նկատմամբ քերական գործ հարուցելը, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները՝ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Antifake.am կայքի խմբագիր Նարեկ Սամսոնյանը։

«Իրավական առումով սա աբսուրդ գործ է, որովհետև ցուցմունք չկա, բայց իրանք այդ ցուցմունքի հիման վրա են գործ հարուցվել։ Այդ «իկռայի» պատմությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է, այն եղել է, այո՛, եղել է ՊԵԿ-ին հանձնարարություն, հետո այն փոխվել է։ Եվ հիմա հետդարձի ճանապարհ չունեն ու հարուցել են այդ քրեական գործը», - ասաց Նարեկ Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ սա իրականում շարունակությունն է այն մեծ շղթայի, որի մեջ հայտնվել են լրատվամիջոցները։

 

«Այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո իրականացվող բաներ են։ Սրանցով տարածվում է այն «ֆեյք նյուզը», և ՀՔԾ-ն այս ուղղությամբ որևէ բան չի անում։ Մենք այսօր գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող լրագրության մի տեսակի հետ, որն ամբողջությամբ հերյուրանք, ատելության խոսք և զրպարտություն է տարածում», - ասաց Նարեկ Սամսոնյանը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One