Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 26 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.00 AMD
EUR =526.57 AMD
Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. Դատարանը մերժեց միջնորդությունը
14.02.20 15:34
Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. Դատարանը մերժեց միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժեց ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են) Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի ներկայացրած միջնորդությունը։ Դատարանն արձանագրեց, որ անկախ այն հանգամանքից, թե ով է կատարում նախաքննությունը, միեւնույն է, հսկողությունն իրականացնում է դատախազությունը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One