Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =479.05 AMD
EUR =519.43 AMD
Գողություն հյուրանոցից. Օգտվել են ՌԴ քաղաքացու քնած լինելու հանգամանքից
14.02.20 21:50
Գողություն հյուրանոցից. Օգտվել են ՌԴ քաղաքացու քնած լինելու հանգամանքից

2019 թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 13.57-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հյուրանոցներից մեկում կատարված գողության մասին հաղորդում էր ստացվել. օգտվելով ՌԴ քաղաքացու քնած լինելու հանգամանքից՝ սենյակից գողացել էին նրա դրամապանակը, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական եւ բանկային քարտեր:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի եւ Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին, ժամը 16.45-ին, Խորենացու փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 49-ամյա մի տղամարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One