Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 5 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =502.97 AMD
EUR =543.86 AMD
Անցումային դրույթի մեջ փոփոխություն անելը ենթադրում է ամբողջ Սահմանադրության կայությունը խաթարել․ Արամ Վարդեւանյան
14.02.20 14:11
Անցումային դրույթի մեջ փոփոխություն անելը ենթադրում է ամբողջ Սահմանադրության կայությունը խաթարել․ Արամ Վարդեւանյան



Սահմանադրության անցումային դրույթի մեջ փոփոխություն անելը ենթադրում է ամբողջ Սահմանադրության կայությունը խաթարել։  Այս մասին այսօր՝ փետրվարրի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

«Հանրաքվեի օբյեկտը, առարկան անցումային դրույթն է, որը հարմոնիզացնող երեւույթ է, որ 2005 թվականի Սահմանադրությունից անցում կատարեցին 2015 թվականի Սահմանադրության։ Անցումային դրույթն ունի որոշակի ակտուալության ժամկետ։ Երբ այդ ժամկետն ավարտվում է, տվյալ դեպքում 2018 թվականի ապրիլի 9-ից, այն այլեւս ակտուալ չէ, եւ դրա մեջ փոփոխություն անել, իրենից ենթադրում է ամբողջ Սահմանադրության կայությունը խաթարել։   Պատկերացրեք եթե քննարկման առարկա դառնա Սահմանադրության 209-րդ հոդվածում փոփոխություն անելու հարցը եւ մի գործիքով մենք նորից դառնանք կիսանախագահական, ի՞նչ ենք անելու, ինչպես ենք զսպելու այս ցանկությունները։  Ի՞նչ ենք անելու նախագահի ինստիտուտի հետ։ Հենց սրա համար է, որ անցումային դրույթները եթե իրենց սպառում են, փոփոխման ենթակա չեն»,- նշեց նա։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One