Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 29 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Քարոզչության ընթացքում լինելու է «Ոչ»-ի երկու շտաբ` մեկը ֆորմալ «Ոչ»-ի շտաբ, մեկը` ոչ ֆորմալ. Հայկ Կոնջորյան
14.02.20 20:05
Քարոզչության ընթացքում լինելու է «Ոչ»-ի երկու շտաբ` մեկը ֆորմալ «Ոչ»-ի շտաբ,  մեկը` ոչ ֆորմալ. Հայկ Կոնջորյան

Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշեց, որ կարծում է, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ընթացքում լինելու է «Ոչ»-ի երկու շտաբ` մեկը ֆորմալ «Ոչ»-ի շտաբ,  մեկը` ոչ ֆորմալ:

 

«Այն ուժերը՝ այդ թվում ՀՀԿ-ն, որոնք հայտարարում են, որ չեն լինելու «Ոչ»-ի շտաբի մեջ, իրենք չեն լինելու «Ոչ»-ի ֆորմալ շտաբի մեջ, բայց իրենք հիմա արդեն դե ֆակտո «Ոչ»-ի ոչ ֆորմալ շտաբի մեջ են: Ավելին՝ հենց այդ շտաբի գործունեության արդյունքում է այսօր ձևավորվել ՍԴ-ի ճգնաժամը, չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել հանրայնորեն «Ոչ»-ի շտաբի դերակատարումը ստանձնելու հարցում, բայց ամբողջ գործիքակազմով՝ որպես ուրվական, մասնակցելու են և ամեն բան անելու են, որպեսզի հենց այդ «Ոչ»-ի շուրջ կոնսոլիդացիան արդյունքները ունենա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի հարցի լուծմանը, ապա նա ասաց, որ նախորդ տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հնչում էին տեքստեր, այդ թվում ՀՀԿ ներկայացուցիչների կողմից, և ասում էին ինչով ենք ձեզ խանգարում: «Ասում էին եղել է՝ մի օրենք բերենք, այդ օրենքը սաբոտաժ անենք, ինչո՞ւ եք ցրում խորհրդարանը, բայց մենք հասկանում էինք, որ խորհրդարանը պետք է ցրվեր, քանի որ լեգիտիմության խորը դեֆիցիտ կար: Այդ նույն խորը դեֆիցիտն այսօր ունի ՍԴ-ն, նաև այդ պատճառով է այսօր ՍԴ-ի շուրջ ստեղծվել այս ճգնաժամը, որը պետք է

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One