Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.63 AMD
EUR =517.06 AMD
Մարիա Զախարովան հայտարարել է.«ԱՄՆ կառավարությունը 700 միլիոն դոլար է հատկացնում Ռուսաստանին դիմակայելու համար
14.02.20 14:50
Մարիա Զախարովան հայտարարել է.«ԱՄՆ կառավարությունը 700 միլիոն դոլար է հատկացնում Ռուսաստանին դիմակայելու համար

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է.«ԱՄՆ կառավարությունը 700 միլիոն դոլար է հատկացնում Ռուսաստանին դիմակայելու համար: Սակայն ավելի լավ է այդ գումարը հատկացնի գիտական հետազոտություններին կամ մարդասիրական օգնություններին»:

Ինչպես հաղորդում է «Իզվեստիա» օրաթերթը, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային  խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ևս ասել է.«ԱՄՆ-ի 2021թ․ ֆինանսական տարվա բյուջեի նախագծում Ռուսաստանին դիմակայելու համար բյուջեի հատկացումը և պատժամիջոցների կիրառումը չեն կարող թուլացնել Ռուսաստանին»:

Նշենք, որ  ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատները սկզբից դեմ են արտահայտվել այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած բյուջեի նախագծին, քանի որ այդ նախագծով կրճատվում է սոցիալական ծրագրերին հատկացվելիք բյուջեն:

ԱՄՆ կառավարությունը մտադիր է 2021 թվականի ֆինանսական տարում այդ երկրի պետդեպարտամենտի համար նախատեսված բյուջեում ավելի քան 700 միլիոն դոլար հատկացնել Ռուսաստանին դիմակայելու ծախսերին: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One