Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 29 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Բելառուսում որոշել են փոխել զինանշանը. դրա վրա ավելի քիչ Ռուսաստան կլինի և ավելի շատ Եվրոպա
15.02.20 01:52
Բելառուսում որոշել են փոխել զինանշանը. դրա վրա ավելի քիչ Ռուսաստան կլինի և ավելի շատ Եվրոպա

Առավել ուշագրավ փոփոխություններից մեկը վերաբերում է «Բելառուսի Հանրապետություն» բառերի վրա նկարված գլոբուսին: Առկա զինանշանի վրա Բելառուսը պատկերված է Ռուսաստանի տարածքի մեծ մասի հետ, իսկ նոր տարբերակում՝ գերակշռում են Եվրոպայի երկրները:

Բելառուսի արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկին բացատրել է, որ նոր զինանշանի վրա մայրցամաքների պատկերներն ավելի հստակ կլինեն և աշխարհագրորեն ավելի ճշգրիտ: Նախարարը նշել է, որ այժմ զինանշանի վրա «նրբություններ կան, որոնք միշտ չէ, որ ճիշտ ասոցիացիաներ են առաջացնում»՝ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը:

 Բացի զինանշանի վրա պատկերված գլոբուսից, առաջարկվում է փոխել նաև կարմիր աստղի պատկերը, որպեսզի այն ավելի պակաս ռազմատենչ տեսք ունենա: Կփոխվեն նաև ծաղիկների նկարները. երեքնուկն ու կտավատը կդառնան ավելի ծավալուն, իսկ երկրի ուրվագիծը կլինի ոսկեգույն՝ կանաչի փոխարեն:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One