Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.63 AMD
EUR =517.06 AMD
Սպիտակ տունը ցանկանում է 4 միլիարդ դոլար ծախսել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման վրա
15.02.20 01:46
Սպիտակ տունը ցանկանում է 4 միլիարդ դոլար ծախսել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման վրա

ԱՄՆ վարչակազմը կոնգրեսին հարցում է ուղարկել Պենտագոնի բյուջեից 3,8 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությանն ուղղելու համար։ Այս մասին հաղորդում է Inside Defense պարբերականը՝ հղում անելով փաստաթղթի տեքստին։

Պարբերականի տվյալներով, 2,2 միլիարդ դոլարը շինարարությանը կուղղվեն պաշտպանության նախարարության հիմնական բյուջեից, իսկ ևս 1,6 միլիարդ դոլարը՝ արտասահմանում ԱՄՆ Զինված ուժերի գործունեության ֆինանսավորման բյուջեից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը կավարտվի նախքան 2020 թվականի նախագահական ընտրությունները։

 
 
 
 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One