Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 27 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Բեռնակիրները պատահաբար կոտրել են հայտնի դաշնակահարուհու ռոյալը
15.02.20 01:12
Բեռնակիրները պատահաբար կոտրել են հայտնի դաշնակահարուհու ռոյալը

Գերմանիայում բեռնակիրները պատահաբար կոտրել են կանադացի հայտնի դաշնակահարուհուն պատկանող եզակի ռոյալը: Այս մասին հայտնում է CNN-ը:

194 հազար դոլար արժողությամբ, չորս ոտնակով Fazioli F247 ռոյալը պատկանում է հայտնի դաշնակահարուհի Անգելա Հյուիթին, որը ռոյալից չի բաժանվել 17 տարի շարունակ: Այս երաժշտական գործիքն է Հյուիթն օգտագործել իր գրեթե բոլոր ձայնագրություններում:

Fazioli ընկերությունից դաշնակահարուհուն հայտնել են, որ ռոյալն անհնար է վերականգնել: Ապահովագրության վճարների հարցը մինչ այս պահը դեռ չի լուծվել:

«Հուսով եմ՝ իմ ռոյալն իրեն լավ կզգա դաշնամուրների համար նախատեսված դրախտում»,- ասել է դաշնակահարուհին, որը մինչ այժմ չի կարողանում համակերպվել պատահածի հետ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One