Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 27 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Իմ արև». Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուռնիկովան ցույց են տվել իրենց նորածին երեխային
15.02.20 00:50
«Իմ արև». Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուռնիկովան ցույց են տվել իրենց նորածին երեխային

Ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովան և իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը Instagram սոցցանցում հրապարակել են իրենց նորածին երեխայի լուսանկարները:  

 

Զույգը նույն գրառումն է արել լուսանկարներին կից` գրելով. «Իմ արև»:

Նաև նշվում է երեխայի ծննդյան ամսաթիվը` 2020 թվականի հունվարի 30: Սակայն երեխայի սեռը հայտնի չէ: Լրատվամիջոցները հայտնում են, որ երեխան աղջիկ է:

 

Էնրիկե Իգլեսիասը Կուռնիկովայի հետ ծանոթացել է 2002 թվականին Escape[en] երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, ինչից հետո զույգը սկսել է հանդիպել: 2017 թվականի դեկտեմբերի 16-ին ծնվել է զույգի երկվորյակը` Նիկոլասն ու Լյուսին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One