Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =479.05 AMD
EUR =519.43 AMD
Հաքերները փորձում են գողանալ Instagram հաշիվները. թվային մարքեթինգի մասնագետն ահազանգում է
15.02.20 00:12
Հաքերները փորձում են գողանալ Instagram հաշիվները. թվային մարքեթինգի մասնագետն ահազանգում է

Թվային մարքեթինգի մասնագետ Ռոման Դանեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հաքերները փորձում են գողանալ Instagram հաշիվները:

 

«Մի քանի րոպե առաջ իմ WhatsApp-ին նամակ եկավ, որտեղ գրված էր որ ես կարող եմ ստանալ Blue Verification Badge Instagram-ի համար։

Նամակի մեջ կա հետևյալ լինկը, որը Instagram-ի հետ ընդհանրապես կապ չունի։ Ահա լինկի ձևը՝ http://instagram-bluebadges-teamcenter.epizy.com: Երբ մտնում եք այդ լինկով, հայտնվում եք մի էջում, որտեղ պետք է լրացնեք Ձեր login-ը ու password-ը։ Ոչ մի դեպքում չլրացնեք այն։ Նշված epizy.com-ը հասարակ hosting-ի պլատֆորմ է։

Instagram-ը երբեք նման կայքով ոչ մի պաշտոնական հրավեր չի ուղարկում։Եվ ի՞նչ է ստացվում այս ամենից։ Հաքերները փորձում են խաբեության միջոցով կորզել Ձեր տվյալները և օգտագործել այն ինչ-ինչ նպատակներով։

 
Շատ հնարավոր է Ձեր էջը միանգամից ջնջվի։ Եթե ամեն դեպքում լրացրել եք Ձեր տվյալները, պարտադիր միացրեք 2 step լոգին լինելու ֆունկցիան և փոխեք Ձեր գաղտնաբառը»,- գրել է նա:
 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One