Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.63 AMD
EUR =517.06 AMD
Ժպտալու պատճառով Հայկ Իշխանյանին հեռացրել են «Ժետիսու»-ից
14.02.20 10:54
Ժպտալու պատճառով Հայկ Իշխանյանին հեռացրել են «Ժետիսու»-ից

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը, որը հունվարի վերջին «Ալաշկերտից» տեղափոխվեց «Ժետիսու»՝ ղազախական ակումբի հետ մինչև տարվա վերջ պայմանագիր կնքելով, արդեն հեռացել է թիմից:


Այս մասին հայտնել է ղազախական sport.inform կայքի խմբագիր Այդին Կոժախմետը:

«Մի քանի անգամ լսել եմ «Ժետիսուի» գլխավոր մարզչի՝ Դմիտրի Օգայի կողմից ֆուտբոլիստների նկատմամբ բռնապետական մոտեցումների մասին: Դաշտում կարգապահության հետ կապված ամեն ինչ պարզ է, բայց առօրյա կյանքում կարգապահության տեսանկյունից հարգարժան մասնագետի մոտ երբեմն ծայրահեղության է հասնում: Վաղուց խոսակցություններ էին պտտվում, թե ինչպես է Օգայը զորանոցային կարգեր հաստատել «Ժետիսուում». նախաճաշին, ճաշին և ընթրիքին ամբողջ թիմը պետք է ներկայանա միանման գուլպաներով, իսկ առանց գուլպաների մուտքն արգելվում է: Բայց ինձ համար ամենատարօրինակն այն էր, որ մարզումների ժամանակ արգելվում է ծիծաղը: Ավելին, նույնիսկ ժպտալն է արգելված մարզումների ժամանակ: Անկեղծ ասած, ես չէի հավատում դրան: Կարծում էի՝ ֆուտբոլիստները չափազանցնում են: Բայց, ամենայն հավանականությամբ, ես չարաչար սխալվել եմ: Մի խոսքով, 2 օր առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հայկ Իշխանյանը, որը հունվարի վերջին պայմանագիր էր կնքել «Ժետիսուի» հետ, Օգայի կողմից հեռացվել է մարզումներից, ինչից հետո առհասարակ տուն է ուղարկվել:  Իշխանյանը կա՛մ ժպտացել է մարզման ժամանակ, կա՛մ էլ արևից է դեմքը ծռմռվել: Դա նկատել է գլխավոր մարզիչն ու զայրացած հարձակվել է ֆուտբոլիստի վրա»,- գրել է Կոժախմետը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One