Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =479.05 AMD
EUR =519.43 AMD
Մոտոցիկլավարը ավելի քան 11 կմ անցել է սաղավարտի մեջ թունավոր օձով
15.02.20 00:00
Մոտոցիկլավարը ավելի քան 11 կմ անցել է սաղավարտի մեջ թունավոր օձով

Տղամարդը հայտնաբերել է, որ իր կյանքին վտանգ է սպառնացել միայն այն ժամանակ, երբ հասել է աշխատավայր ու հանել սաղավարտը, հայտնում է «Моя планета»-ն։

Ինչպես հայտնում է News18-ը, սանսկրիտի ուսուցիչը, ինչպես միշտ, գնացել է աշխատանքի՝ Կանադայում Սուրբ Մարիայի դպրոց։ Երբ նա հանել է սաղավարտը, ներսում հայտնաբերել է փոքրիկ, սակայն շատ թունավոր օձ՝ կրայտ։ Ուսուցիչը դիմել է բժիշկների, սակայն նրան հանգստացրել են՝ ասելով, որ սողունը չի հասցրել խայթել։ Ինչպես ենթադրում է պատմության հերոսը, օձը կարող էր սաղավարտի մեջ մտնել իր տան կողքի լճակից։ Հավանաբար օձի փոքր չափերի պատճառով տղամարդը ոչինչ չի զգացել։ Չնայած բարենպաստ ավարտին՝ նա, այնուամենայնիվ, փոխել է սաղավարտը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One