Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 25 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Հայելու առաջ» հաղորդաշարի հյուրերն են քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, գրող Ռազմիկ Դավոյանը, փաստաբան Միհրան Պողոսյանը
13.02.20 22:13
«Հայելու առաջ» հաղորդաշարի հյուրերն են քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, գրող Ռազմիկ Դավոյանը, փաստաբան Միհրան Պողոսյանը

Մեր երկրում հրաշալի իրավաբաններ ունենք, ովքեր ընտիր ձևով մեկնաբանում են, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն հակաօրինական ու հակասահմանադրական է՝ առաջ բերելով հազար տեսակ խնդիրներ՝ սկսած ծախսերից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է գրող Ռազմիկ Դավոյանը։ Նրա դիտարկմամբ՝ եթե հանրաքվեն հակաօրինական է, ապա ու՞մ է հետաքրքրում՝ «այո» կամ «ոչ»-ը։

 

Ռազմիկ Դավոյանը չի հասկանում՝ ում են ներկայիս իշխանականները կոչում նախկիններ. «Ես չեմ կարող Ռոբերտ Քոչարյանին կամ էլ Սերժ Սարգսյանին կոռուպցիայի մեջ մեղադրել, բայց չեմ բացառում, որ նրանց շարքերում եղել են կոռուպցիոներներ»։

Փաստաբան Միհրան Պողոսյանը ցավով է նշում, որ իրենց աշխատանքը ինչ-որ չափով քաղաքականացվել է. «Շատ գործերի մեջ իրավաբանություն բացարձակ չենք տեսնում։ Մենք չունեցանք իրական հեղափոխություն, որը իշխանությունը փորձում է մեծ ճիգերով առաջ տանել»։

Փաստաբանի խոսքով՝ հեղափոխության փոխարեն տեղի է ունեցել իշխանափոխություն, որի ապացույցն են իրավական համակարգում նախկին դատավորների, դատախազների ու քննիչների առկայությունը․ «Նույն դատախազ, քննիչ, դատավորներն այսօր էլ կատարում են իշխանության պահանջները և դառնում ժողովրդի սրտի դատավորը, դատախազը»։

Դիտարկմանը, որ ՍԴ-ի դեպքում իշխանությունը նախընտրեց հանրաքվեի ճանապարհը, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ փորձեցին ՍԴ-ի դեմ պայքարում, այլ ճանապարհ չունեին։ Սկզբում ՍԴ-ի անդամների հետ շամպայն էին խմում, բայց, երբ արդեն կոնկրետ որոշումներ պետք է կայացներ ՍԴ-ն, ակամայից ՍԴ այս կազմը դարձավ նախկին, թալանչի»։

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը նշում է․ «Իրական քաղաքական ճգնաժամը խորհրդարանում է։ Նիկոլին սատարած «Սասնա Ծռերն» են նույնիսկ պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլը այսօր ստեղծել է կեղծ քաղաքական օրակարգ, որպեսզի ուշադրությունը շեղի ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունից»։

Մենուա Հարությունյանը համոզված է, որ Արցախի խնդիրը մշտապես լինելու է ՀՀ քաղաքական օրակարգում, սակայն Նիկոլն այն պետական գործիչը չէ, ում հետաքրքրում է այդ հարցը․ «Մի՛ մտածեք, որ Նիկոլը մտածում է Արցախի մասին։ Նա շարքային ստախոս է, ում նպատակն է ամեն գնով պահպանել իշխանությունը»։

Ըստ Հարությունյանի՝ իշխանությունը թողնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով ենթարկվելու է դատապարտման։

Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ նշում է, որ այսօր նշաձողն իջեցվել է այն մակարդակի, որ մարդիկ հարցեր չբարձրացնեն, որ իշխանությունը ժողովրդի հետևում թաքնվելով՝ իր ցանկություններն իրականություն դարձնի։

Ռազմիկ Դավոյանն էլ նշում է, որ Սահմանադրության հետ խաղ անել չի կարելի. «Հրայրը մի մեսիջ ուղարկեց եկող իշխանությանը. «Եթե դուք ձեր տիրույթի ազնիվ պահապան եք, ապա մեր երկիրը կկայանա»»։

Գրողը քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One