Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.63 AMD
EUR =517.06 AMD
WhatsApp հավելվածի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի
14.02.20 02:00
WhatsApp հավելվածի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի

Ամերիկյան հայտնի WhatsApp հավելվածի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի, ասվում է ընկերության բլոգում:

 

«Ուրախ ենք կիսվել նորությամբ, ըստ որի` այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում WhatsApp հավելվածից օգտվում է 2 միլիարդ մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկու տարվա ընթացքում ամսական լսարանն ավելացել է 500 միլիոնով:

 

WhatsApp-ի տնօրինությունը նշել է, որ մեսենջերը մեծ նշանակություն է տալիս փոխանցվող տեղեկատվության պաշտպանմանը և դրա համար տվյալների հատուկ կոդավորումներ է օգտագործում:

«Ավելի մեծ պաշտպանություն ապահովելու համար մենք մշտապես աշխատում ենք անվտանգության ոլորտի լավագույն մասնագետների հետ, հավելվածի ոչ ճշգրիտ կիրառումը կանխելու համար օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ, ինչպես նաև առանց գաղտնիության բացահայտման հնարավորություն ենք տալիս օգտատերերին հայտնել իրենց խնդիրների մասին»,- նշվում է հայտարարության մեջ:

WhatsApp-ը 11 տարի առաջ ստեղծված անվճար ծառայություն է, որը թույլ է տալիս փոխանակվել տեքստային և ձայնային հաղորդագրություններով: 2014 թվականին Facebook ընկերությունն այս մեսենջերը ձեռք է բերել 19 միլիարդ դոլարով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One