Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.63 AMD
EUR =517.06 AMD
Կամերային տանը կանցկացվի աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակին նվիրված համերգ
13.02.20 14:50
Կամերային տանը կանցկացվի աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակին նվիրված համերգ

Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները համերգ կնվիրեն աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակին: Համերգը կկայանա փետրվարի 14-ին, ժամը 18:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ծրագրում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգին հանդես կգան Թամարա Մոսինյանը (սոպրանո), Մաքրուհի Խաչատուրյանը (սոպրանո), Ջեննի Նազարյանը (սոպրանո), Այլին Հերոսյանը (սոպրանո), Նելլի Գասպարյանը (սոպրանո), Նելլի Վարդանյանը (սոպրանո), Անդրանիկ Մալխասյանը (բարիտոն), Սարգիս Մինասյանը (տենոր), Մերգելոս Ամիրխանյանը (տենոր), Տիգրան Հակոբյանը (տենոր), Ռուզաննա Գրիգորյանը (դաշնամուր), Տիգրան Մեսրոպյանը (դաշնամուր):

Երգչուհի Լիլի Չուգասզյանն օպերային արվեստի նշանավոր դեմքերից է եղել, աշխարհի լավագույն կոնտրալտոներից: Լիլի Չուգասզյանի ընտանիքը գաղթել է Սեբաստիայից (Արևմտյան Հայաստան): Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն: 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում: 1959 թ-ին հանդես է եկել Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման: Երգել է նաև Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում:

1961 թ-ին կոմպոզիտոր Ջանկառլո Մենոտտին Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի (Իտալիա) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: 1962 թ-ից եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգչուհի:

Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր: Համերգներով ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների (Լեոպոլդ Ստոկովսկի, Լեոնարդ Բեռնստայն, Հերբերտ ֆոն Կարայան և ուրիշներ) հետ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One