Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.63 AMD
EUR =517.06 AMD
Նոր որոշում. ԽՍՀՄ խնայբանկի ավանդերի դիմաց փոխհատուցում կստանան նաեւ 1935-1936 թվականներին ծնվածները
13.02.20 13:32
Նոր որոշում. ԽՍՀՄ խնայբանկի ավանդերի դիմաց փոխհատուցում կստանան նաեւ 1935-1936 թվականներին ծնվածները

2020 թվականին ՀՀ կառավարությունը շարունակում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը:

Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ավանդների տրամադրման իրավունք վերապահել նաեւ 1935 եւ 1936 թվականներին ծնված անձանց:

«Փոխհատուցման իրավունք ունեն նաեւ ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակից կամ մարտական  գործողությունների համար չօգտագործվող եւ հակառակորդի գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներում2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

Սակայն գործող կարգավորումներով պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչված անձինք բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու պատճառով չեն կարողանում իրացնել իրենց այս իրավունքը: Ուստի նախագծով առաջարկվում է այդ անձանց համար սահմանել դրույթ՝ ավանդի ստացումից օգտվելու իրավունքի համար: Այս ծրագրի համար նախատեսվել է 1,2 մլրդ դրամ»,-ասաց Բաթոյանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One