Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.63 AMD
EUR =517.06 AMD
ԵԱ. Արթուր Ալեքսանյանի պարգեւատրման արարողությունը (ֆոտո)
13.02.20 00:20
ԵԱ. Արթուր Ալեքսանյանի պարգեւատրման արարողությունը (ֆոտո)

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ 97 կգ քաշային կարգում հաղթողների պարգեւատրման արարողությունը:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչում հաղթեց Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին եւ հռչակվեց Եվրոպայի հնգակի չեմպիոն:

Եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը 7:1 հաշվով հաղթեց Նիկոլոս Կախելաշվիլիին:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդեմին, քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը ոչ մի շանս չտվեց Ֆինալդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին (8:1):

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One