Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 27 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին
12.02.20 18:50
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջարկը և մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարությունների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Հունվարի 29-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Երկրորդ տարին է, ինչ Էմանուել Մակրոնը մասնակցում է ամենամյա այս միջոցառմանը, ինչպես նրա նախորդները:

Պատասխանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի առաջադրած հարցերին՝ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ «մարդկային արժանապատվությունն ու համերաշխությունը անբաժանելի են», այնուհետև անդրադարձ է կատարել Արցախի ինքնորոշված Հանրապետության շուրջ իրավիճակին: Հիշեցնելով Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պատասխանատվությունը՝ Էմանուել Մակրոնը նշել է, որ Փարիզը «նախապատվությունը կտա ժողովուրդներին ի սպաս գործող իրավունքին»:

«Նախևառաջ, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներին՝ նախագահ Մակրոնին արցախցիների սպասելիքները Ֆրանսիայից՝ մեր Հանրապետությունից, որին նրանք համարում են հեղինակավոր երկիր, որը հանդես է գալիս որպես ժողովուրդների պաշտպան և  մարդու իրավունքների հիմնարար հարցերի դեպքում՝ անզիջում երկիր»,-նշել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն։

Հանրապետության նախագահը մանրամասն անդրադարձ է կատարել նաև Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերին, որոնց մեծ մասը չեղարկվել է վարչական դատարանների կողմից՝ նախարարությունների հրահանգով գործող պրեֆկետների հայցով:

Կամենալով հանդարտեցնել իրավիճակը՝ Հանրապետության նախագահը ընդունել է, որ «օրենքի կիրառումը չի բացառում երկխոսությունը» և հայտարարել, որ այսուհետ կամենում է «առաջ շարժվել իրատեսական և արդյունավետ ճանապարհով»:

Այս կապակցությամբ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ «ուղղակի երկխոսություն կհաստատվի մի կողմից Ֆրանսիայի Արտաքին գործերի և Ներքին գործերի նախարարությունների, մյուս կողմից՝ նման մտադրություն ունեցող տեղական իշխանությունների միջև, որպեսզի մենք այս հարցում դադարենք ընդդիմանալ մեկս մյուսին և կարողանանք ավելի արդյունավետ միջոցներ գտնել»:  

Մանրամասնելով իր գաղափարը՝ նախագահն առաջարկել է՝ «աշխատանքային խմբի շրջանակում քննարկենք, որպեսզի այն տեղական իշխանությունները, որոնք ցանկանում են  օժանդակություն ցուցաբերել (Արցախի) բնակչությանը, կարողանան ընդունել արդյունավետ և իրավական առումով համապատասխան որոշումներ: Եթե նպատակը մշակութային կամ մարդասիրական օժանդակությունն է, մենք կգտնենք դրանք իրականանալի դարձնելու իրավական շրջանակը»:

 

Բարեկամության շրջանակը գոհունակությամբ է ընդունում նախագահի դիրքորոշման նման առաջընթացը և կհետևի որպեսզի այն իրագործվի: «Իմ նպատակը հենց Արցախի հետ կրթական և մարդասիրական ոլորտներում զարգացման իրական ծրագրերի իրականացումն է»,- նշել է շրջանակի անդամ, Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը, ում կողմից ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկվել է վարչական դատարանի կողմից: «Մոտակա շաբաթների ընթացքում շրջանակի բազմաթիվ անդամներ և ես ինքս կապ կհաստատենք Ներքին գործերի նախարարության հետ՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարելի է գործնականում նման համագործակցություն իրականացնել՝  հարգելով օրենքի գերակայությունը և Հանրապետության արժեքները»,- ընդգծել է Առնուվիլի քաղաքապետը:

Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝ հետևելով նախագահական վերջին այս նախաձեռնությանը, և զարգացնել Ֆրանսիայի և Արցախի միջև կառուցողական հարաբերությունները:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One