Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.63 AMD
EUR =517.06 AMD
Իշխանությունը Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ 650,000 «Այո»-ն ստանալու որևէ շանս չունի. Վահե Հովհաննիսյան. Tert.am
11.02.20 23:19
Իշխանությունը Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ 650,000 «Այո»-ն ստանալու որևէ շանս չունի. Վահե Հովհաննիսյան. Tert.am

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հետ Tert.am-ը զրուցել է սպասվող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին: Նա հարց է բարձրացնում՝ ինչի՞ն էր պետք վարչապետին այս թեման, այս ճանապարհը, այս հանրաքվեն։ Ինչի՞ն էր պետք երկրում ընտրական մթնոլորտ ստանալը։ Ցանկացած իշխանությունը ձգտում է հակառակին, ձգտում է հանդարտության։ Ըստ նրա՝ Իշխանությունը գործնականում չունի որևէ շանս՝ ստանալու անհրաժեշտ 650,000 «Այո»-ն:

- Ինչո՞ւ հանկարծ իշխանությունը կենտրոնացավ ՍԴ-ի վրա, որը կարող է լինել հիմնական պատճառը, ի՞նչ նոր դետալ է ի հայտ եկել, որը չկար 2018-ին:

 

- Ձեր հարցի պատասխանը ունի շատ վարկածներ, որոնք մամուլում լայնորեն  քննարկվել են։ Դրանցից յուրաքանչյուրը գոյության իրավունք ունի՝ կարող է լինել ճիշտ, կարող է լինել սխալ։ Ես փորձեմ գտնել ավելի մակրոպատասխան. այսօր բոլորս ապրում ենք պատահական իշխանության իրողության պայմաններում։ Իսկ այս պայմաններում պրակտիկորեն անհնար է գտնել ռացիոնալ պատասխաններ։ Շատ դժվար է հասկանալ ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ի՞նչ հաշվարկ կամ ի՞նչ ծրագիր կա դրա տակ։ Հնարավոր է ընդհանրապես ոչինչ չկա, բացի անձնական մոտիվացիայից։ Գիտեք՝ այս պայմաններում իշխանությունները կարող են իրենք իրենց դեմ որոշումներ և քայլեր կատարել։ Եվ ես այն կարծիքին եմ, որ հանրաքվեի գաղափարը, և ընդհանրապես ՍԴ-ի դեմ խաչակրաց արշավանքը չի նախատեսում գործող իշխանության հաջողություն։ Ցանկացած ելք իշխանության համար լինելու է վատը։      

- Հանրաքվեին «Այո» ասելը կնշանակի՞ անօրինականության մաս դառնալ:

- Պետք է հստակ բաժանում կատարել՝ եթե խոսքը վերաբերում է քաղաքական միավորներին, ապա նրանց «Այո»-ն իսկապես նշանակում է գիտակցված մաս կազմել մի պրոցեսի, որն օրինականության և բանականության հետ ունի մեծ կոնֆլիկտ։ Իհարկե, մենք կտեսնենք նման դրսևորումներ, մենք կտեսնենք նաև կոմֆորմիզի դրսևորումներ, երբ կուսակցությունը տեսակետ չի ասի և «կապավինի» ժողովրդի կամքին, կլինի նաև հակառակը՝ սկզբունքայնություն և հստակ դիրքորոշումների ձևակերպում։ Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա այստեղ իսկապես պետք է ակտիվ աշխատել։ Իշխանությունը գործնականում չունի որևէ շանս՝ ստանալու անհրաժեշտ 650,000 «Այո»-ն։ Պետք է աշխատել, հանրության հետ համբերատար խոսել, դիմակայել էժան էմոցիաների վաճառքին։ Եվ իհարկե, կլինի այսպես կոչված «մշտապես պատշգամբից նայող» հասարակություն, որն ամեն ինչին նայում է կողքից՝ միայն թե լինի անվտանգ։ Սա մեր իրականությունն է։

- Արդյոք այս հանրաքվեն ցույց կտա վարչապետի լեգիտիմությունը:

- Մինչև այս հարցը քննարկելը, կա այլ հարց՝ ինչի՞ն էր պետք վարչապետին այս թեման, այս ճանապարհը, այս հանրաքվեն։ Ինչի՞ն էր պետք երկրում ընտրական մթնոլորտ ստանալը։ Չեղած տեղից։ Ցանկացած իշխանություն ձգտում է հակառակին, ձգտում է հանդարտության։ Սա շատ կարևոր հարց է։ Ես ինքս ունեմ այս հարցի պատասխանը, գուցե այն սուբյեկտիվ է, բայց ինձ թվում՝ է սա այս իշխանության գաղափարը չի եղել։ Ինչ-որ մեկը համոզել է, իսկ վարչապետը չի ֆիքսել ծուղակը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One