Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 29 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Ռոմա»-ն չի պատրաստվում գնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը. The Sun
11.02.20 18:37
«Ռոմա»-ն չի պատրաստվում գնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը. The Sun

Ըստ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի` Հենրիխ Մխիթարյանը հստակ չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո:

 

Մասնավորապես, The Sun-ը գրում է, որ «Ռոման» չի պատրաստվում գնել Մխիթարյանի տրանսֆերը: Պարբերականը գրում է, որ 23 միլիոն եվրոն 31-ամյա ֆուտբոլիստի համար շատ է: Ստացվում է` լոնդոնյան ակումբը պետք է նոր ակումբ գտնի Մխիթարյանի համար, քանի որ նա չի մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ծրագրերում: Նրա հետ հույսեր չէր կապում նաև Ունայ Էմերին:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում այս մրցաշրջանում վնասվածքների պատճառով մասնակցել է ընդամենը 10 հանդիպման, բայց հասցրել է խփել 4 գնդակ ու կատարել 1 գոլային փոխանցում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One