Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 27 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Գրքի տոնավաճառ, կենացների մրցույթ, համերգ. Թումանյանի թանգարանում կնշվի բանաստեղծի 151-ամյակը
07.02.20 14:51
Գրքի տոնավաճառ, կենացների մրցույթ, համերգ. Թումանյանի թանգարանում կնշվի բանաստեղծի 151-ամյակը

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ բանաստեղծի թանգարանի միջոցառումների օրակարգը հագեցած է լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, միջոցառումները կսկսվեն առավոտյան 10:30-ին , հյուրասիրությամբ և կենացների մրցույթով: Ընթերցասերները կարող են մասնակցել Գրքերի տոնավաճառին: «Ռոտոնդա» ներառական թատերախմբումը հանդես կգա ներկայացմամբ, կկայանա «Ընտանեկան փոստարկղ» կրթական ծրագրի շնորհանդես:

Արդեն կեսօրին նախատեսված է «Սիրունի՜կ, սիրունի՜կ» և «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների գունազարդ գրքի շնորհանդեսը: «Կիկոսի մահը» և «Սուտլիկ որսկանը» ստեղծագործությունների հիման վրա ներկայացմամբ հանդես կգան Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի սաները:

Տոնական օրը կամփոփվի «Տիեզերք» բենդի մենահամերգով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One