Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 27 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Որոնումներ․․․» խորագրով քարոզների ժողովածուն
07.02.20 13:29
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Որոնումներ․․․» խորագրով քարոզների ժողովածուն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզների ժողովածուն՝ «Որոնումներ․․․» խորագրով։

Ժողովածուում տեղ են գտել 1998-2019 թթԱրշակ եպիսկոպոսի հոգևոր ծառայության ընթացքում գրված քարոզները՝ ազգային, եկեղեցական տոների և այլ իրադարձությունների առիթով։ Գրքում ընդգրկված քարոզներն աչքի են ընկնում խոսքի մատչելիությամբ, ինչը ժողովածուն դարձնում է ավելի հասանելի և օգտակար ոչ միայն հոգևորականների, այլ նաև Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների և հասարակության լայն շրջանակի համար։

Ժողովածուն ընթերցողին հնարավորություն է տալիս հարուստ գիտելիք ստանալու քրիստոնեական հավատի մասին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One