Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 25 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =482.24 AMD
EUR =525.21 AMD
ԵԱՀԿ երիտասարդ պատգամավորները հանդիպել են Վաշինգտոնում
04.02.20 14:20
ԵԱՀԿ երիտասարդ պատգամավորները հանդիպել են Վաշինգտոնում

Ապագան երիտասարդությանն է պատկանում եւ հենց երիտասարդությունը պետք է որոշիչ խոսքի իրավունք ունենա այդ ապագան կերտելիս. Հենց այս գաղափարով Միացյալ Նահանգների Կոնգրեսի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կայացավ ԵԱՀԿ անդամ-պետությունների մի շարք խորհրդարանների երիտասարդ պատգամավորների հանդիպումը:

Կոնգրեսական Ալսի Հասթինգսի համոզմամբ, զարգացած հասարակություն հնարավոր է կառուցել միայն երիտասարդների լիարժեք ներգրավմամբ.

«Կոչ եմ անում բոլորիդ դիտարկել այս հանդիպումը որպես հլավ հնարավորություն՝ ապագայի խնդիրների լուծումներ մշակելու համար, քանի որ հենց երիտասարդները պետք է լուծեն ապագայում մեզ սպասող խնդիրները»:

Հայաստանը ներկայացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նախատեսում է Վաշինգտոնում երկօրյա հանդիպումների ընթացքում նոր կապեր հաստատել այլ երկրները ներկայացնող խորհրդարանական գործընկերների հետ.

«Առաջին հերթին հենց մարդկային շփումն է հիմք դնում նրան, ինչը կոչվում է խորհրդարանական դիվանագիտություն, որն ապագայում անհրաժեշտ է երկրի արտաքին քաղաքականության մշակման համար»:

Սիմոնյանի խոսքով, նոր միջազգային կապերը կարեւոր դեր են խաղում երիտասարդ քաղաքական գործիչների առաջխողոցման համար.

«Այսօր առավել քան երբեւէ, երբ աշխարհը փոխվում է, վտանգներն ու սպառնալիքները ավելանում են, կարեւորվում է անվտանգությունն ու համագործակցությունը»:

Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում շուրջ 25 երկրներից ժամանած երիտասարդ օրենսդիրները միմյանց հետ քննարկելու են արդիական մարտահրավերները եւ դրանց լուծման գաղափարներ մշակեն: Երկօրյա քննարկումները նախագահող ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Գեորգի Ցերետելին իր բացման խոսքում ընդգծեց՝ կազմակերպության բազմաթիվ անդամ պետություններում օրենսդիր եւ գործադիր իշխանության են եկել երիտասարդ ուժերը եւ դա՝ օրինաչափ է.

«Անկեղծ լինենք՝ երիտասարդ սերունդն ավելի լավն է. նրանք ավելի լավ կրթություն ունեն, ավելի համարձակ են, ավելի անկեղծ եւ նրանք նույնիսկ ավելի լավ են կողմնորոշվում այս բարդ քաղաքական ոլորտում»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One