Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 6 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.84 AMD
EUR =543.30 AMD
Եկեք, դուք ցեխ մի շպրտեք մի կառույցի վրա, որը 24 ժամ աշխատում է. ՃՈ պետը՝ վարորդներին
14.01.20 21:19
Եկեք, դուք ցեխ մի շպրտեք մի կառույցի վրա, որը 24 ժամ աշխատում է. ՃՈ պետը՝ վարորդներին

Երեւանի հաշվառման-քննական բաժնի շենքի հարակից ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց ավտոմեքենաները հանվեցին, երբ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը բանակցեց մի քանի օր հերթ կագնած վարորդների հետ։

«Այն մարդիկ, որոնք ավտոներկրող են, հաճախակի են հանդիպում ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի այս ծառայությանը, լավ նկատել են, որ մի քանի ամիս է՝ ծանրաբեռնվել է այստեղ ծառայությունը։ ՃՈ-ն 24 ժամ այստեղ ծառայություն է իրականացնում, որպեսզի թույլ չտա երկրորդ երթեւեկելի գոտի կանգնել։ Այստեղ կան սննդի կետեր, որոնք իրենց տրանսպորտային միջոցները կայանում են իրենց սննդի կետի դիմաց։ Ծրագիր կա, որը մի ընթացք չէր աշխատում, հիմա ՃՈ-ն ստուգում է այդ ծրագրով ՀՀ նոր ներմուծված տրանսպորտային միջոցների թղթաբանությունն իրոք նորմա՞լ է, թե՞ ոչ, նոր գործարք են կատարում։ Հիմա այդ ծրագիրը չի աշխատել եւ այդ պատճառով նման հերթ է գոյացել։ Եկեք դուք ցեխ մի շպրտեք մի կառույցի վրա, որը 24 ժամ աշխատում է»,- ասաց ՃՈ պետը։

Վարորդները պնդեցին, որ իրենք երբ բերել են իրենց ավտոմեքենաները հաշվառելու երեւեկելի գոտին՝ երկրորդ շարքը, եղել է թույլատրելի.

«Երկրորդ շարքը մենք չենք ստեղծել, դա ի սկզբանե եղել է։ երկրորդ շարքի գոյանալու պահից սկսած պետք էր տանել կրկին առաջին շարք, որ մենք էլ չկանգնեինք երկրորդ։ Երկրորդ շարք է գնացել, մենք էլ իներցիայով գնացել ենք։ Առավոտից այս երկրորդ շարքը աշխատել է, եկել են ավտոմեքենաները անցել են մտել են»։

Եգոր Կարապետյանն էր իր հերթին շեշտեց, եթե որեւէ մեկը խախտում է անում, չպետք է մյուսները հետեւեն այդ խախտումն անելուն. «Եթե մեկը խախտում է կատարում, օրինակ՝ կարմիր լույսի տակով է անցնում, ապա դուք բոլորդ պետք է խախտե՞ք։ Երթեւեկության կանոններ կան, որոնք դուք պետք է պահպանեք։ Ես առաջին անգամ եմ լսում, որ երկրորդ գծով են մեքենաները կանգնել։ Դա երթեւեկելի գոտի է։ Մեր կարգախմբերը միշտ կանգնած են եւ կարգավորում են»։

Լրագրողի հարցին՝ արդյոք վարորդները կտուգանվե՞ն, Կարապետյանն ասաց՝ կորոշի։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One