Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 7 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.84 AMD
EUR =543.30 AMD
Այսօր ՀՀ քննչական կոմիտեից ստացա ծանուցագիր այն մասին, որ սորոսի վաստակները հերթական սուտ մատնությունն են իրականացրել իմ դեմ
14.01.20 21:16
Այսօր ՀՀ քննչական կոմիտեից ստացա ծանուցագիր այն մասին, որ սորոսի վաստակները հերթական սուտ մատնությունն են իրականացրել իմ դեմ

Սիրելի հայրենակիցներ, այսօր ՀՀ քննչական կոմիտեից ստացա ծանուցագիր այն մասին, որ սորոսի վաստակները հերթական սուտ մատնությունն են իրականացրել իմ դեմ: Հարուցվել է հերթական քրեական գործը, որի միակ նպատակը անփոփոխ է` ինձ լռեցնելը:
2 նորություն ունեմ.
1-ին. Ես չեմ պատրաստվում լռել և երբեք չեմ հանձնվելու մինչև ինձ որևէ հոդվածով չբանտարկեն:
2-րդ. Քանի որ սա իմ 100-րդ` հոբելյանական այցելությունն է իրավապահ համակարգ, այդ կապակցությամբ ինչպես և խոստացել էի ես և իմ ընկերները կազմակերպում ենք տոնախմբություն:
Սիրելի ընկերներ և անաչառ ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրով հրավիրում եմ բոլորին հունվարի 16-ին, ժամը 10:00-ին Արաբկիրի քննչական բաժնի մուտքի մոտ միասին նշելու իմ 100-րդ հոբելյանական այցելությունը իրավապահներին:
Ծրագրում տորթ, շամպայն, փուչիկներ, գմփիկներ, երգեր, պարեր, իհարկե բարձր տրամադրություն և ծաղկեփունջ իմ նոր քննիչին:
Մուտքն ազատ է...

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One