Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 7 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.84 AMD
EUR =543.30 AMD
ԵԽԽՎ-ն կքննի Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը
14.01.20 21:18
ԵԽԽՎ-ն կքննի Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում է գտնվում «Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ գործը»: Նախագիծը կազմվել է իսլանդացի պատգամավոր Տորհիլդուր Սուննա Էվարսդոտտիրի կողմից և կքննվի հունվարի 27-ին:

Զեկույցը պարունակում է լուրջ անհանգստություններ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների վերաբերյալ, որոնք ունեն «համակարգային բնույթ», -  հայտնում է «Թուրան» գործակալությունը:

Դեռ  2001 թ., երբ Ադրբեջանը մտավ Եվրոպայի խորհուրդ, ԵԽԽՎ-ն կոչ արեց Բաքվին «ազատել կամ վերանայել դատական կարգով քաղբանտարկյալների հարցը»: Սակայն այդ հարցը մինչ օրս այդ երկրում արդիական է մնում: Վերջին տարիներին ՄԻԵԴ-ը բազմիցս է վճիռներ կայացրել Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների կամայականորեն ձերբակալելու վերաբերյալ:

Բանաձևում առաջարկվում է, «մեկընդմիշտ լուծել քաղբանտարկյալների հարցը»: Նշենքն նաև, որ Ադրբեջանում քաղբանտարկյալ է մոտ 120 իրավապաշտպան:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One