Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 26 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.87 AMD
EUR =528.43 AMD
Բաց և փակ կառավարման համակարգեր
14.01.20 20:52
Բաց և փակ կառավարման համակարգեր

Գործող կառավարության քարոզիչները փորձում են մեզ համոզել, որ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարական համակարգ:

Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը։

Կառավարման համակարգերը լինում են երկու տեսակի՝ բաց և փակ։ Ժողովրդավարական համակարգերի հիմնական բնութագիրը «բաց համակարգ» լինելն է։ Արդյո՞ք գործող համակարգը կարելի է կոչել «բաց համակարգ»։

Բաց համակարգերում

– չկան յուրայիններ և օտարներ,

– գործում են որոշումների ընդունման բաց և թափանցիկ ընթացակարգեր,

– ճանճերը և կոտլետները (պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները) հանրային դաշտում տարանջատված են,

– կառավարման համակարգը գործում է ըստ սահմանադրության և օրենքների,

– չկա անձի պաշտամունք,

– հանրային լրատվամիջոցները բաց են բոլոր տեսակետների համար,

– իրավապահ և ազգային անվտանգության մարմինները ներքաշված չեն քաղաքական գործընթացներում,

– անօրինական հրահանգերը իրավապահ մարմինները չեն կատարում, իսկ նման հրահանգներ տվողները պատժվում են,

– գործարար աշխարհը և կառավարության անդամները (նաև նրանց ընտանիքի անդամները) գործնական հարաբերությունների մեջ չեն գտնվում։

Այս ցուցակը կարելի է երկար թվարկել։ Ըստ դրանց կարելի է գնահատել Հայաստանի ներկայիս (ինչպես նաև անցյալի ու ապագային) իշխանությունների ժողովրդավար, կամ հակաժողովրդավար լինելը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One