Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 26 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.87 AMD
EUR =528.43 AMD
Իրանը խոցված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղն ուղարկել Է Ֆրանսիա
14.01.20 20:43
Իրանը խոցված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղն ուղարկել Է Ֆրանսիա

Իրանը Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing-ի սեւ արկղն ուղարկել Է Ֆրանսիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին փվկայակոչելով երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլիին: «Սեւ արկղը վերծանման Է ուղարկվել Ֆրանսիա»,- ասել Է Թեհրանի խոսնակը: Այլ մանրամասնություներ չեն հաղորդվում:

Էսմայիլին հայտնել Է, որ Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: «Այդ գործով արդեն մարդիկ են ձերբակալված, բայց մենք առայժմ հետաքննության սկզբնական փուլում ենք»,-նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը: Իսմայիլին հավելել Է, որ «այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»: «Մեր գործընկերները մինչեւ երեկոյան ժամը 11-ն զբաղված են հետաքննչական աշխատանքով»,- հավելել Է նա:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունվարի 14-ին հայտարարել Է, որ երկրի իշխանությունները դատական մարմինների համակարգում հատուկ կառույց կստեղծեն Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի հանրանավի կործանման պատճառների ու հանգամանքների հետաքննության համար: Նա ուկրաինական ինքնաթիռի կործանումը համարել Է «աններելի սխալ»: Իրանի նախագահը դրա հետ մեկտեղ կարծիք Է հայտնել, որ «այդ աղետի համար պատասխանատվություն պետք Է կրի ոչ միայն այն մարդը, որը սեղմել Է կոճակը»: Նա նաեւ հավաստիացրել Է, որ «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները հրապարակվելու են»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One