Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 8 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.12 AMD
EUR =546.92 AMD
Ինչքանո՞վ է նախարարը վստահ, որ իմ կնիկը ճանապարհին երեխա չի ունենա. Բողոքի ակցիայի մասնակից
13.01.20 17:31
Ինչքանո՞վ է նախարարը վստահ, որ իմ կնիկը ճանապարհին երեխա չի ունենա. Բողոքի ակցիայի մասնակից

Եղվարդի ծննդատան փակվելու դեմ բողոքող քաղաքացիները վրդովված են, որ ծննդատունը փակելու հարցում ոչ մեկ իրենց կարծիքը չի հարցրել:

«Էդ համապատասխան մարդիկ չգա՞ն մի հատ հարցնեն, փակենք, թե չփակենք: Ճանապարհը չէ, հլա ծննդատնից խոսենք, եթե փակեն, նոր ճանապարհն էլ կփակենք: Բա հեղափոխության  ժամանակ սովորեցինք, որ կարանք ճանապարհ փակենք, էդ Թորոսյանը ճանապարհ փակելով եղավ Թորոսյան»,-ասաց նա: Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից, որ Բուժական համայնքից էր, ասաց, որ Երեւանում ծննդատները շատ են եւ պետք է մտածեն մարզերում էլ ծննդատներ բացելու, որշչ թե փակելու մասին:

«Օրինակ Բուժականը Երեւանից  60 կմ  հեռու է, ինչքանով է նախարարը վստահ, որ իմ կնիկը ճանապարհին երեխա չի ունենա, պրիմիտիվ բան է, չէ՞, թեկուզ 20 կմ լինի հեռավորությունը: Էս հարցը ոնց է լուծելու, մարդ կա հնարավորություն չունի, ու մահերն են շատանալու, մեքենայի մեջ երենխա ունեցավ, ինչ պետք է լինի: Առանց ժողովրդին հարցնելու, դրել են փակում են, բայց էս 20 գյուղի ժողովուրդն էլ կարող է մի նենց բան որ… չի կարելի տենց մտածել: Ախր նենց բան են անում, ոնց որ դիտավորյալ մտածված լիօնի»,-ասաց նա` նշելով, որ բժշկական կենտրոնի 2 շտապօգնության մեքենաները չեն հասցնի սպասարկել բնակչությանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One