Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 26 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.87 AMD
EUR =528.43 AMD
Սաակաշվիլին խոսել է Վրաստանի հետ կապված իր ճակատագրական սխալի մասին
13.01.20 21:38
Սաակաշվիլին խոսել է Վրաստանի հետ կապված իր ճակատագրական սխալի մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ ինքը մեկն էր նրանցից, որ առաջարկել էր իր երկրի քաղաքացիների համար Եվրոպա մուտքի առանց վիզայի ռեժիմ սահմանել:

 

«Եվ դա վատ գաղափար էր»,- ասել է նա: Այդ մասին հայտնում է Ukraina.ru- ն:

Նրա խոսքով` ինքը Լեհաստանի և Շվեդիայի նախկին արտգործնախարարների հետ հանդես եկավ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրով, որը տարածվում է Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վրա:

«Բայց հիմա ինքս ինձ անիծում եմ դա անելու համար, քանի որ մեր քաղաքացիները մեկնում են Եվրոպա` աշխատելու համար»,- ասել է Սաակաշվիլին:

Նա խոստացել է վերադառնալ Վրաստան և շտկել իրավիճակը:

 

Սաակաշվիլին անդրադարձել է նաև 2019թ. հունիսին Թբիլիսիում ծավալված իրադարձություններին:

«Հունիսի 20-ին Բիձինա Իվանիշվիլիի ճակատագիրը մազից էր կախված: Մի քիչ էլ, և այս ռեժիմը կընկներ: Մենք այդ պահը բաց թողեցինք»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը Highlights-ին տված հարցազրույցում:

«Իմ կարծիքով` պահը բաց թողեցին: Պարզապես Բիձինա Իվանիշվիլին ինքն էր ապստամբել իր դեմ: Իր լկտիությամբ նա սադրեց ժողովրդին: Մենք հասկացանք, որ հետդարձի ճանապարհ չկա: Հետ կանգնել նշանակում է ոչնչացնել Վրաստանը: Այսօր ընդդիմությունը պատրաստ է ամեն ինչի: Ես անձամբ պատրաստ եմ զոհաբերել ինձ մինչև արյան վերջին կաթիլը: Այս տարի մենք Իվանիշվիլիին կճանապարհենք Վրաստանից»,- ասել է նա:

Այդպիսի առաջնորդներից նա համարել է Վրաստանի ընդդիմադիր գործիչներ Նիկա Մելիային ու Գիորգի Ռուրուային:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One