Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 8 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.12 AMD
EUR =546.92 AMD
«Բուժումն այլեւս իմաստ չունի». Զավորոտնյուկին տուն են թողել
14.01.20 02:00
«Բուժումն այլեւս իմաստ չունի». Զավորոտնյուկին տուն են թողել
«Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկը լքել է կլինիկան, որում բուժման կուրս էր անցնում, պնդում է «Свободная пресса»-ն։ Ըստ պերբերականի տվյալների` այս պահին «նրա բուժումն այլեւս իմաստ չունի»: Կա նաեւ վարկած, իբրեւ արտիստի մտերիմների գումարը վերջացել է, եւ նրանք այլեւս չեն կարող վճարել նրա գտնվելը բժշկական կենտրոնում: «Մոսկվան է խոսում»-ի հաղորդմամբ` Զավորոտնյուկի տնօրենը՝ Մարինա Պոտապովան, կախել է հեռախոսը դուրսգրման մասին հարցից հետո: Աղբյուրը նաեւ գրում է, որ դերասանուհու վիճակը կայունացել է: Картинки по запросу заворотнюк Զավորոտնյուկի մտերիմների լռության ֆոնին կասկած է առաջացել, որ հիվանդությունը կարող էր առաջ բերել արտամարմնային բեղմնավորումը: Ենթադրվում է, որ 2018թ.-ին դերասանուհին երրորդ երեխային լույս աշխարհ է բերել հենց այդ միջոցի օգնությամբ: Instagram-ում հատուկ հաշիվ է ստեղծվել` «Աջակցություն Զավորոտնյուկին», որում աստղի մտերիմները խոստացել էին հավաստի տեղեկատվություն հրապարակել բուժման ընթացքի մասին: Զավորոտնյուկի էջում վերջին հրապարակումն արվել է 2019թ.-ի դեկտեմբերի 31-ին: Դրանում դերասանուհու երկրպագուներին շնորհավորել էին Նոր տարվա առիթով եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար. «Նաստյան բոլորիդ բարեւ է փոխանցում եւ շնորհակալություն հայտնում ձեր աջակցության, աղոթքների եւ այն հոգեւոր ջերմության համար, որը նվիրում եք»:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One