Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 8 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.12 AMD
EUR =546.92 AMD
Ստամբուլի քաղաքապետն այցելել է Հրանտ Դինքի թանգարան
10.01.20 15:18
Ստամբուլի քաղաքապետն այցելել է Հրանտ Դինքի թանգարան

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է «Ակոս» թերթի նախկին խմբագրության գրասենյակ, որը վերածվել է «Հրանտ Դինքի հիշողության» թանգարան։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն Հրանտ Դինքի այրու, ստամբուլահայ հայտնի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի ուղեկցությամբ այցելել է Հրանտ Դինքի թանգարան։

Այցից հետո Ստամբուլի քաղաքապետը սոցկայքերում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի ստեղծողներին։ «Սրտում միշտ խաղաղություն կրող Հրանտ Դինքի հոգին թող լույսի մեջ լինի»,–գրել է Ստամբուլի քաղաքապետը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One