Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 26 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.87 AMD
EUR =528.43 AMD
«Ջոկերի» ռեժիսորը մեկնաբանել է ֆիլմի շարունակության մասին լուրերը
24.11.19 00:48
«Ջոկերի» ռեժիսորը մեկնաբանել է ֆիլմի շարունակության մասին լուրերը

Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ինքը պլանավորում է նկարահանել «Ջոկեր» ֆիլմի շարունակությունը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Խոակին Ֆենիքսին: Այս մասին հայտնում է IndieWire պարբերականը։

Նա հերքել է Warner Bros. Pictures Group-ի նախագահ Թոբի Էմերիխոմի հետ հանդիպման մասին The Hollywood Reporter-ի հրապարակած տեղեկությունը, որի համաձայն նա իբր DC-ի հերոսների մասին նոր պատմություններ ստեղծելու թույլտվություն է խնդրել։ Կինեմատոգրաֆիստը նշել է, որ դա իր ոճով չէ։  «Ես ուղղակի դրա համար էներգիա չունեմ», - ասել է նա:

Ֆիլիպսը պատմել է, որ ստուդիային առաջարկել է ավելի մռայլ ու կենտրոնացած մի շարք ֆիլմեր նկարահանել, երբ նոր է սկսել աշխատել «Ջոկերի» վրա: Warner Bros.-ում պատասխանել են, որ պատրաստ են դեռ նման մի նախագծի։

Ռեժիսորը հայտարարել է, որ «Ջոկերի» սիքվելին վերաբերող ոչ մի գործարք չի կնքել: Ընդ որում, նա չի հերքել, որ ֆիլմը կարող է շարունակություն ունենալ։  «Եթե ֆիլմը մեկ միլիարդ դոլար չի վաստակում, ապա ստուդիան շարունակության մասին չի խոսում։ Խոակին եւ ես հրապարակայնորեն հայտարարել ենք, որ նկարահանումների երկրորդ շաբաթվա ընթացքում քննարկել ենք շարունակությունը, քանի որ դա հետաքրքիր թեմա է։  Սակայն The Hollywood Reporter-ի հոդվածում խոսքը այլ բաների մասին էր։  Դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», - ընդգծել է Ֆիլիպսը։

Նոյեմբերի 20-ին The Hollywood Reporter –ում հրապարակված նյութում ասվում էր, որ Warner Bros. ստուդիան  ռեժիսորին տվել է ֆիլմի եւս մեկ մասի նկարահանման թույլտվություն։ Նշվում էր, որ գլխավոր դերը կրկին կկատարի Խոակին Ֆենիքսը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One