Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 26 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.87 AMD
EUR =528.43 AMD
Victoria's Secret 2019 շոուն չեղարկվել է
24.11.19 19:34
Victoria's Secret 2019 շոուն չեղարկվել է

Դեռ ամռանը լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ այս տարի 25 տարվա ընթացքում առաջին անգամ չի կայանա ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի շոուն։  Victoria's Secret-ի մոդել Շանինա Շեյքը հայտնել էր. «Ցավոք սրտի, այս տարի Victoria's Secret-ի շոուն չի կայանա։ Դա շատ անսովոր է, քանի որ սովորաբար այս շրջանում ես արդեն սկսում էի պատրաստվել ցուցադրությանը։ Բայց ես վստահ եմ, որ ապագայում իրավիճակը կփոխվի»։ Երեկ L Brands-ի ֆինանսական գլխավոր տնօրեն եւ գործադիր փոխնախագահ Սյուարտ Բ. Բերգդերֆերը, որի կազմում է նաեւ Victoria's Secret-ը, ցուցադրության չեղարկման մասին պաշտոնական հայտարարություն է արել։

«Սա բիզնես է, որը երեք կամ չորս տարվա ընթացքում դժվարություններ է ունեցել, եւ որոշակի ժամանակ կպահանջվի՝ այն կայունացնելու եւ վերադարձնելու համար այնտեղ, ուր պետք է լինի։ Մենք կարծում ենք, որ ամենակարեւորն ապրանքի, մեր կատարման որակն է ու խանութներում եւ համացանցում վաճառքը»,- հայտարարել է նա։

Պարզվում է՝ ընկերությունը ֆինանսական լուրջ դժվարություններ ունի. դրա բաժնետոմսերի գինը տարվա սկզբից նվազել է 28 տոկոսով, իսկ վաճառքը քչացել է։ Բացի այդ՝ նախորդ տարի շոուն ամենացածր վարկանիշն է ունեցել ամբողջ պատմության ընթացքում։

Ի դեպ, ապրանքանիշի վարկանիշը լրջորեն տուժել է մարկետինգի գծով տնօրեն Էդ Ռազեկի հայտարարությունից հետո այն մասին, որ հարկավոր չէ շոուներին տրանսգենդեր եւ պլյուս չափի մոդելների հրավիրել։ Ապրանքանիշի հասցեին քննադատությունից հետո այն փորձեց վերականգնվել եւ համագործակցություն սկսեց 52 համարի, ինչպես նաեւ տրանսգենդեր մոդելի հետ։ Բայց արդեն ուշ էր...

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One