Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 26 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.87 AMD
EUR =528.43 AMD
Բիկինիով լուսանկարի պատճառով Ռիհաննայի Instagram-յան էջը կարող են արգելափակել
24.11.19 19:00
Բիկինիով լուսանկարի պատճառով Ռիհաննայի Instagram-յան էջը կարող են արգելափակել

Երգչուհի Ռիհաննան երկրպագուների հետ կիսվել է բազմաթիվ վառ լուսանկարներով, որոնք արվել են լողավազանում. 31-ամյա երգչուհին ջրում պատկերված է բիկինիով, կարմիր վերնազգեստով ու մուգ ակնոցով։ Լուսնակարները բավական անկեղծ են, ինչը հղի է հետեւանքներով. 2014թ.-ին Ռիհաննայի Instagram-յան հաշիվն արդեն իսկ արգելափակվել է։

Ռիհաննան հրապարակումն արել է ի աջակցություն իր Fenty հագուստի եւ աքսեսուարների ապրանքանիշի հավաքածուի։ Աստղի ապրանքանիշն անհավանական հայտնիություն է վայելում, ինչը զարմանալի չէ։ Գովազդում հաճախ հենց Ռիհաննան է լուսանկարվում. նրա Instagram-յան էջում յուրաքանչյուր ամիս կադրեր են հայտնվում, որոնցում երգչուհին վառ կերպարներում է։

Հիշեցնենք՝ այս շաբաթ երգչուհին անսպասելիորեն հայտարարել է, որ բարդ շրջան է վերապրել եւ պայքարում է խոչընդոտների դեմ, որոնք հայտնվել են իր ճանապարհին։ «Դիմում եմ իմ բոլոր ընկերներին, ընտանիքին, գործընկերներին, որոնց հետ ինձ դեռ չի հաջողվել կապ հաստատել վերջին ամիսներին... Խնդրում եմ, ներեք ինձ։ Այս տարին ինձ համար բավական բարդ էր, եւ ես այսպես կոչված հավասարակշռություն եմ որոնում»,- միկրոբլոգում գրել է նա։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում նրա երկրպագուների բանակը շարունակում է աստղին հարցեր հնչեցնել, թե երբ է թողարկվելու նրա երկար սպասված իններորդ ստուդիական ալբոմը։ Ռիհաննան ավելի վաղ հայտարարել էր, որ այն թողարկվելու է 2019թ.-ին, սակայն երկրպագուները վստահ չեն, որ դա իսկապես տեղի կունենա։ Նրա վերջին ալբոմը՝ «Anti», թողարկվել է 2016թ.-ին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One