Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 9 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =478.03 AMD
EUR =530.47 AMD
Ծեծի եւ սեքսուալ գործողության հարկադրելու համար հետախուզվողին գտել են Արցախի Չարեքտար գյուղում
12.11.19 21:02
Ծեծի եւ սեքսուալ գործողության հարկադրելու համար հետախուզվողին գտել են Արցախի Չարեքտար գյուղում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 11-ին, ժամը 23.45-ին, ԱՀ Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղից բերման են ենթարկել 24-ամյա Հարություն Վ.-ին:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա 2018թ. հոկտեմբերի 18-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) 1-ին մասի, 182-րդ հոդվածի (Շորթումը) 1-ին մասի եւ 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքներով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One