Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 16 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.51 AMD
EUR =533.90 AMD
Սեփական լեզուն, պատմությունը, գրականությունը իմանալը սուպերժամանակակից է․ Զոհրաբյան
12.11.19 19:32
Սեփական լեզուն, պատմությունը, գրականությունը իմանալը սուպերժամանակակից է․ Զոհրաբյան

Տպավորություն է, որ գիրք կարդալը, սեփական լեզուն և գրականությունը, պատմությունը իմանալը հին մտածողություն են, իսկ այդ ամենը հերքելը` կոսմոպոլիտիզմի վերջին ճիչ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը

«Ես ձեզ ասեմ, որ գիրք կարդալը ժամանակակից է, վստահեցնում եմ ձեզ։ Սեփական լեզուն, սեփական պատմությունը, սեփական գրականությունը իմանալը սուպերժամանակակից է, վստահեցնում եմ ձեզ»,- ասաց Զոհրաբյանը։

Այս թեմայից նա սահուն անցավ բուհերի ընդունելության քննություններին և նշեց, որ հայոց լեզվի միասնական քննության ժամանակ դիմորդների 20 տոկոսը չի հաղթահարել դրական գնահատականի շեմը։ Սրանից Զոհրաբյանը տարավ նրան, որ այս պայմաններում հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդումից հրաժարվելը տեղին չէ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One