Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 16 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.51 AMD
EUR =533.90 AMD
Լավրովը կատակել է` նշելով, թե Ռուսաստանը «պատրաստվում» է ԱՄՆ նախագահական ընտրությունների
12.11.19 17:39
Լավրովը կատակել է` նշելով, թե Ռուսաստանը «պատրաստվում» է ԱՄՆ նախագահական ընտրությունների

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, կատակով ասել է, թե «Ռուսաստանը կլուծի այդ խնդիրը», գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: 

 

«Մենք կլուծենք այդ խնդիրը, մի՛ անհանգստացեք»,- ասել է նա:

Ապրիլին ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն ավարտել է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի հնարավոր միջամտության հարցով հետաքննությունը և եկել է այն եզրակացության, որ ՌԴ-ի կողմից եղել է միջամտություն սոցիալական ցանցերի և հաքերային հարձակումների միջոցով: Հետաքննության շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել և պատժամիջոցներ են սահմանվել մի շարք ռուս անձանց և ընկերությունների նկատմամբ: Ռուսաստանը հրաժարվում է ընդունել այդ մեղադրանքները:

 

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020-ի նոյեմբերին: Արդեն այս տարվա նոյեմբերին ԱՄՆ արդարադատության նախարարության, պաշտպանության նախարարության, ՀԴԲ-ի և մի շարք այլ իրավապահ մարմինների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` հավաստիացնելով, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը կփորձեն միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին կամ ազդել ընտրողների կարծիքի վրա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One