Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 16 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.51 AMD
EUR =533.90 AMD
Անսպասելի. Քորթնի Քարդաշյանը հեռանում է ընտանեկան իրապատում-շոուից
12.11.19 02:00
Անսպասելի. Քորթնի Քարդաշյանը հեռանում է ընտանեկան իրապատում-շոուից

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը եւ Poosh կայքի հիմնադիր Քորթնին մտադիր է դադարել նկարահանվել  «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուում, հայտնում է The Sun-ը։

«Ես պարզապես որոշել եմ ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, ավելի շատ ուժ ներդնել նրանց համար եւ մայր լինել։ Բայց ես հրաժեշտ չեմ տալիս... Հնարավոր է՝ դուք ինձ դեռ տեսնեք ապագա՝ 18-րդ եթերաշրջանում։ Այն հիմա նկարահանվում է։ Հնարավոր է նույնիսկ իմ տանը»,- հայտարարել է հետուստաաստղը։

Քորթնիի կրտսեր քույրը՝ Քլոեն, նրա հեռանալու առնչությամբ ափսոսանք է հայտնել եւ հույս հայտնել, որ նա շուտով կվերադառնա։ «Մենք սիրում ենք Քորթնիին ու կկարոտանք նրան։ Բայց այս ընտանիքում մարդիկ մեկ գնում են, մեկ՝ վերադառնում։ Դա նման է պտտվող դռան։ Քորթնին այս շաբաթ կարող է լքել մեզ, հետո՝ վերադառնալ։ Բոլորը վերադառնում են»,- մեկնաբանել է նա։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One