Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 9 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =478.03 AMD
EUR =530.47 AMD
«Կարծում էի՝ մեծանալով խելագար եմ դառնալու». Դի Կապրիոն նշում է ծննդյան 45-ամյակը
12.11.19 01:48
«Կարծում էի՝ մեծանալով խելագար եմ դառնալու». Դի Կապրիոն նշում է ծննդյան 45-ամյակը

Հոլիվուդի օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն այսօր նշում է ծննդյան 45-րդ տարեդարձը:

 

Դի Կապրիոն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին: Նա ունի իտալական, գերմանական և ռուսական արմատներ։ Դերասանն ընտանիքի միակ երեխան է։

Ապագա դերասանն իր անունը ստացել է մոր շնորհիվ։ Դի Կապրիոյի մայրն Իտալիայի թանգարաններից մեկում տեսել է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունները և որոշել իր տղային Լեոնարդո անվանակոչել։

 

Մինչ մեծ կինոյի աշխարհ «ոտք դնելը», հայտնի հոլիվուդյան դերասանը նկարահանվել է հեռուստասերիալներում, գրում է russian.rt.com-ը:

Դի Կապրիոյի մասնակցությամբ առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ատամնավորները 3»-ը, էկրաններ է բարձրացել 1991 թվականին: Դրան հաջորդել են «Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին», «Բասկետբոլիստի օրագիրը», «Արագ և մեռած» ֆիլմերը:

Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում Ջեք Դոուսոնի կերպարը սկզբում Դի Կապրիոյին դուր չի եկել, քանի որ Ջեքի կերպարը, ըստ նրա, այդքան էլ խորը հուզականություն չէր ենթադրում: Այնուամենայնիվ, հենց այս ֆիլմը Դի Կապրիոյի դերասանական կարիերան նոր մակարդակ տեղափոխեց:

Դի Կապրիոյի դերասանական կարիերայում կարևոր դերակատարում են ունեցել նաև «Բռնիր ինձ, թե կարող ես», «Ավիատոր», «Անիծյալների կղզի», «Մեծն Գեթսբին», «Մի անգամ Հոլիվուդում», «Ուոլ սթրիթի գայլը» և «Վերապրածը» ֆիլմերը: Վերջինում իր դերակատարումը Դի Կապրիոյին բերեց անքան սպասված «Օսկար»-ը:

«Կարծում էի՝ մեծանալով խելագար եմ դառնալու». մի անգամ ասել է դերասանը:

Картинки по запросу Леонардо Ди Каприо — 45

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One