Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 7 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.94 AMD
EUR =530.13 AMD
Instagram-ի «արքայից» մինչև ԱՄՆ նախագահ. Դեն Բիլզերյանը հայտնել է 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
12.11.19 01:36
Instagram-ի «արքայից» մինչև ԱՄՆ նախագահ. Դեն Բիլզերյանը հայտնել է 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

Instagram-ի «արքա» Դեն Բիլզերյանն ասել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կքվեարկեր ռեփեր Քանյե Ուեսթի օգտին և Հիլարի Քլինթոնի դեմ և կատակել է, որ միգուցե ինքն էլ մտնի մրցապայքարի մեջ: 

 

Երբ Դեն Բիլզերյանին հարցրել են՝ ինչ կարծիք ունի Քանյե Ուեսթի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին՝ Instagram-ի աստղը TMZ-ին պատասխանել է, որ Քանյեն իր համար ավելի նախընտրելի թեկնածու է, քան Հիլարի Քլինթոնը, այնուհետև ծիծաղելով ավելացրել. «Կարծում եմ՝ նա պայքարելու է իմ դեմ: Դեռ կտեսնենք»:

38-ամյա Բիլզերյանը կարծում է, որ նախագահ Թրամփը, ամենայն հավանականությամբ, հավանություն կտար Քանյե Ուեսթի թեկնածությանը, քան իր:

 

Եթե վերը նշված պայքարն իրականություն դառնա, նախագահ Թրամփի ամենահայտնի երկու աջակիցները կպայքարեն միմյանց դեմ:

Բիլզերյանը ծնվել է Ֆլորիդայի Տամպա քաղաքում: Նա հայտնի է Instagram-ի արքա անունով, որտեղ 29 միլիոն հետևորդ ունի:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One