Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 19 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =479.61 AMD
EUR =533.71 AMD
ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
08.11.19 22:12
ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոյին: «Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, Պաշտպանի գործունեությունը և աշխատանքի ուղղությունները: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող աշխատանքները, հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող համակարգային քայլերը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավը: Դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը   Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը»


Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One