Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 12 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.17 AMD
EUR =526.75 AMD
ՀՀ և ՌԴ ՔԿ նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել
08.11.19 22:32
ՀՀ և ՌԴ ՔԿ նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների սերտ համագործակցության կարևորությունը:

 

«Սա արդեն մեր հերթական հանդիպումն է ընթացիկ տարում, ինչը հաստատում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեների միջև շահագրգռվածության բարձր աստիճանը և փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: Պետք է նշեմ, որ Կրասնոյարսկ քաղաքում կայացած Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ընթացքում միջազգային համագործակցության և քննության ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ոչ միայն ցույց տվեց մեր գերատեսչությունների աշխատակիցների համատեղ աշխատանքի բարձր պրոֆեսիոնալիզմն ու շահագրգռվածությունը, այլև սկիզբ հանդիսացավ փոխգործակցության նոր փուլի համար:

Հանցավորության դեմ պայքարի արդեն իսկ առկա մեխանիզմների կատարելագործման և նոր մեխանիզմների մշակման աշխատանքներն ակտիվորեն շարունակվել են նաև մեր մասնագետների աշխատանքային կապերի շնորհիվ: Ինչպես այժմ տեսնում ենք, այդ շփումներն արդեն թույլ են տվել զգալիորեն պարզեցնել համաձայնեցման ընթացակարգը և բարձրացնել միջազգային հանձնարարությունների շրջանակներում դատավարական գործողությունների կատարման որակը, ինչպես նաև՝ ձեռնամուխ լինել Կրասնոյարսկ և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում կայացած միջոցառումների շրջանակում կնքված համաձայնագրերի, այդ թվում՝ Երևան քաղաքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների արդյունավետ իրականացմանը»,- ընդգծել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

 

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ևս կարևորել է երկու գերատեսչությունների սերտ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը:

Հանդիպումից հետո Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ:

 
 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One