Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 12 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.17 AMD
EUR =526.75 AMD
Հեռու չէ այն օրը, երբ բոլոր հայրենասիրական ուժերը կհամախմբվեն ռեժիմի դեմ պայքարում. Ռեֆորմիստների կուսակցություն
08.11.19 22:32
Հեռու չէ այն օրը, երբ բոլոր հայրենասիրական ուժերը կհամախմբվեն ռեժիմի դեմ պայքարում. Ռեֆորմիստների կուսակցություն

Ռեֆորմիստների կուսակցությունը կարծում է, որ ՀՅԴ ՀԵՄ անդամների և ուսանողների կողմից կազմակերպված նստացույցի մասնակիցների պահանջն արդարացի է և տեղին:

«Կրթությունը ղեկավորող յուրաքանչյուր անձ պարտավոր է առաջնորդվել ազգային մտածելակերպով, ինչը տվյալ նախարարի մոտ բացակայում է: Միաժամանակ կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում դրված պահանջների սահմանափակ լինելու առումով, ինչպես տեսանք Նիկոլ Փաշինյանը նույնպես այսօր ցուցարարների հետ իր հանդիպման ժամանակ հաստատեց այն միտքը, որ Հայաստանում կրթական բարեփոխումների ծրագրերն ու քաղաքականություն մշակողն ու իրականացնողը հանդիսանում է ոչ թե նախարարը, այլ Կառավարությունը, հետևաբար նախարարի գործունեության համար պատասխանատվություն է կրում ոչ թե միայն նախարարը, այլ իրեն նշանակած և իրեն լիազորած ՀՀ Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ:

Անձերի փոփոխությամբ չի փոխվելու Կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում, այն մնալու է անփոփոխ:

Ռեֆորմիստների կուսակցությունը գտնում է, որ հեռու չէ այն օրը, երբ այս համընդհանուր գիտակցումով բոլոր հայրենասիրական ուժերը կհամախմբվեն ռեժիմի դեմ պայքարում, ինչի արդյունքում մենք կազատագրվենք նմանօրինակ երևույթներից, որոնց դեմ այսօր պայքարում են ՀՅԴ երիտասարդները», - ասված է Ռեֆորմիստների կուսակցության հայտարարության մեջ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One