Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 12 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.17 AMD
EUR =526.75 AMD
Կարմիր շրթներկ. ոճային ակնոց. Սիրուշոն՝ ոճային կերպարում
08.11.19 02:00
Կարմիր շրթներկ. ոճային ակնոց. Սիրուշոն՝ ոճային կերպարում

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կեպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ է կրում եւ վանդակավոր վերնաշապիկ։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ վառ շպար. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր արեւային ակնոց եւ վզնոցներ։ «Աշխատանքային տրամադրությունը՝ միացված»,- հրապարակումն անգելերնով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին մոխրագույն շապիկ էր կրում եւ արեւային ակնոց։ Սիրուշոն նշել էր, որ իր երգերի մեծ մասը գրում է ճանապարհներին։ «Երգերիս մեծ մասը գրում եմ ճանապարհներին... երբ ոչ ոք եւ ոչինչ չկա խանգարող...»,- հրապարակումը մակագրել էր նա։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One