Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 12 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.17 AMD
EUR =526.75 AMD
Շայա Լաբաֆը խոստովանել է, որ իր և հոր մասին պատմող ֆիլմի վերջաբանը գրել է 7 տարվա ընդմիջումից հետո հորը տեսնելուց հետո
08.11.19 01:48
Շայա Լաբաֆը խոստովանել է, որ իր և հոր մասին պատմող ֆիլմի վերջաբանը գրել է 7 տարվա ընդմիջումից հետո հորը տեսնելուց հետո

Հոլիվուդյան դերասան Շայա Լաբաֆը «Էլեն շոուի» ժամանակ Էլեն Դեջեներեսին խոստովանել է, որ իր և հոր մասին պատմող Honey Boy («Սիրելի տղա») ֆիլմի վերջաբանը գրել է 7 տարվա ընդմիջումից հետո հոր հետ հանդիպումից հետո:

Հարցազրույցի ընթացքում դերասանը խոստովանել է, որ իր վերջին ձերբակալությունն ու բանտային ճամբարում կյանքն են ոգեշնչել գրել Honey Boy ինքնակենսագրական ֆիլմի սցենարը:

Դերասանի խոսքով՝ սցենարի առաջին մասը մտովի շարադրել էր դեռևս բանտում, իսկ վերջաբանը՝ հոր հետ հանդիպումից հետո:

 

«Երբ տուն վերադարձա (բանտից), իմ մենեջերն ասաց. «Լավ կլինի գնաս հորդ տեսնելու»: Գնացի, ձայնագրեցի մեր զրույցը, տուն վերադարձա ու ավարտին հասցրի սցենարը: Ահա ֆիլմի սցենարի ստեղծման ամբողջ ընթացքը»,- հայտնել է դերասանը:

Հաղորդավարուհու այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում վերականգնողական բանտային ճամբարը, Լաբաֆը բացատրել է, որ դատարանը դատապարտյալներին այնտեղ է ուղարկում 7 տարվա կալանքի փոխարեն՝ վերականգնվելու:

Նշենք, որ դերասանը ձերբակալվել էր 2017 թվականին՝ ոստիկանության աշխատակցին ահաբեկելու մեղադրանքով:

Honey Boy-ն ինքնակենսագրական ֆիլմ է, որը պատմում է Լաբաֆի մանկության, Disney-ի Even Stevens ֆիլմում հանդես գալու և մասնագիտությամբ ծաղրածու հոր պատմությունը:

Image result for Shia LaBeouf  on ellen 2019

Image result for Shia LaBeouf  on ellen 2019

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One