Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 12 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.17 AMD
EUR =526.75 AMD
Սուտը Փաշինյանի ապրելու ձևն է. Հրանտ Բագրատյան
17.10.19 09:00
Սուտը Փաշինյանի ապրելու ձևն է. Հրանտ Բագրատյան
Բլեֆ է այդ տնտեսական աճը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մակրոտնտեսական աճը ուռճացրել է՝ 7 տոկոս է ցույց տվել, բայց մյուս ճյուղերն էլ պիտի ցույց տա, չէ՞. չի կարողացել սարքել: Հարցը ոչ վարպետորեն ստելու մեջ է, ստելու համար էլ ահագին դպրոց պետք է անցնել»,- պարզաբանեց նա:

Բանն այն է, որ, Վիճակագրական ծառայության տվյալներով, օրինակ, բեռնափոխադրումների ծավալը 54 տոկոսով նվազել է՝ կիսով չափ: Եթե սա ճիշտ ցուցանիշ լիներ՝ Հայաստանում բեռնատար ընդհանրապես չպիտի տեսնեինք՝ նկատում է Բագրատյանը: Այդ դեպքում՝ տնտեսությունն ինչպե՞ս աճեց 7 տոկոսով:

«Չեն կարողանում հավելագրումներ կատարել. երկաթգիծը, տրանսպորտային կազմակերպությունները զեկուցել են, որ այդքան բեռ է տեղափոխվել, հիմա իրենք պիտի հարցնեն՝ եթե այսքան բեռ է տեղափոխվել, այս ՀՆԱ-ն ո՞նց աճեց, չեն հարցնում, նրանք թքած ունեն: Որովհետև երբ մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու 3-րդ օրը, Ազգային վիճակագրական ծառայության 6 հոգուն էլ վերանշանակեց՝ հայտնի սուտասաններին, որոնց մասին ինքը դիֆիրամբներ էր կարդում ԱԺ-ում, էդ հայտնի սուտասանը հիմա էլ է սուտ ասում: Նույնիսկ հասկացնել տվեց, որ՝ գնա և սուտդ շարունակիր: Վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանը  ծառայել է, չէ՞, համակարգին, ծառայել է երկրորդ նախագահին, երրորդին, ծառայում է Նիկոլ Փաշինյանին նույն ձևով»,- ասաց նա:

«Սուտը Փաշինյանի ապրելու ձևն է, նրա ընտանիքի անդամների ապրելու ձևը, որոնք նույնպես պաշտոններ են ուզում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One