Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 12 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.17 AMD
EUR =526.75 AMD
Երևանում ավարտվեց Արգենտինական տանգոյի շաբաթ
15.10.19 19:16
Երևանում ավարտվեց Արգենտինական տանգոյի շաբաթ

Հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայացավ Արգենտինական տանգոյի շաբաթ 2019-ը, որը կազմակերպել էր ՀայաստանումԱրգենտինայի դեսպանությունը, ՀԲԸՄ Հայաստանի հետ միասին, բերելով Երևան արգենտինական տանգոյի լավագույն ավանդույթները, էսթետիկան ու կիրքը:


Տանգոյի շաբաթը ներառում էր տանգոյի մեծ շոու, վարպետության դասեր, տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություններ ու բանախոսություններ: Շաբաթվա միջոցառումներին իրենց մասնակցությունն ունեցան հայտնի պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին:


Մասնավորապես, հոկտեմբերի 7-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Արգենտինական կենտրոնում» տեղի ունեցավ Տանգոյի մասին բանախոսություն, որին հաջորդեց «Տանոգն մերն է. Տանգոն և ներգաղթը» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը:


Հոկտեմբերի 8-ին ՀԲԸՄ Հայաստանում կայացավ “Master class and milonga. Argentine Tango Night" միջոցառումը` Milonga Petricor տանգոյի դպրոցի մասնակցությամբ, որի ժամանակ ներկաները մասնակցեցին տանգոյի վարպետության դասի:


Հոկտեմբերի 9-ին ՀԲԸՄ Հայաստանում ցուցադրվեց Թերզա Կոստանտինիի «Ես այսպիսին եմ, Տիտան Բուենոս Այրեսից» ֆիլմը, որր մեզ պատմեց նշանվոր այս արտիստի կյանքի պատմությունը՝ ուղեկցված այդ ժամանակների Բուենոս Այրեսի միջավայրով ու կոլորիտով։


Հոկտեմբերի 11-ին ՀԲԸՄ Հայաստանում կայացավ վարպետության դաս, որը վարեցին տանգոյի պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին: Մուտքը կամավոր հանգանակությամբ էր, որից ստացված գումարը կնվիրաբերվի Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցին:

Երևանում Արգենտինական տանգոյի շաբաթ 2019-ն ավարտվեց տանգոյի մեծ շոուով, որը կայացավ քաղաքի կենտրոնում հոկտեմբերի 12-ին, երբ Արգենտինայում նշվում էր Մշակութային բազմազանության օրը։ Շոուն, որին մասնակցում էին պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին, տանգոյի ներկայացում էր, որը պատմում էր հայ ներգաղթյալ աղջկա ու արգենտինացի տղայի սիրո պատմություն։ Շոուի ավարտին ներկաները մասնակցեցին վարպետության դասի՝ սովորելով պարել արգենտինական տանգո։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One